▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակում է սկսվել հայաբնակ Քեսապի վրա

Թուրքիայի կողմից՝ 3  սահմանային կետերից հարձակում է սկսվել Քեսապի վրա: Այս մասին գրում է yerakouyn.am-ը՝ հղում անելով Almayadeen-ին:

Հարձակումն սկսվել է այսօր առավոտյան ժամը 05։00-ի բնակիչները լեռն են բարձրացել՝ վտանգից հեռու մնալու համար, մի մասն էլ տեղափոխվել է Լաթաքիա: Սիրիական զորքն առայժմ պաշտպանում է ավանը՝ ետ մղելով ընդդիմադիրներին: Բախումների հետևանքով կան զոհեր, որոնց թվում, բարեբախտաբար հայեր չկան:

Սիրիական օդուժը հարվածի տակ է պահում  ընդիմադիր խմբավորումների  հավաքատեղիները:

Քեսապում մարտերը շարունակվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին