▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարազատ մարդու կորուստը չես կարող բառերով արտահայտել. ընկերները` Հասմիկ Ղարիբյանի մասին

Life.panorama.am-ը գրում է. Հարազատներն ու ընկերներ Երևանում երեկ վերջին հրաժեշտը տվեցին դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին»: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու դերասան Ռաֆայել Երանոսյանը ևս Հասմիկի մտերիմներից էին և Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց սիրելի ընկերոջ մասին հուշերով:

Արսեն Ջուլֆալակյան

Հասմիկին շատ մոտիկից էի ճանաչում, ինձ շատ հարազատ մարդ էր: Այդպիսի հարազատ մարդու կորուստը չես կարող բառերով արտահայտել: Երբեք մտքովս չէր անցնի, որ Հասմիկի հետ կարող է նման դժբախտություն պատահել: Միշտ կապի մեջ ենք եղել, բայց երբեք չի ասել, որ նման հիվանդություն ունի: Վերջին անգամ հունվար ամսին էինք խոսել: Հիշում եմ, հարցրեցի. «Երջանի՞կ ես»: Ասաց. «Անչափ երջանիկ եմ, ինձ մոտ ամեն ինչ գերազանց է»: Երբ տեսա ինչ է հրապարակվել, հավատս չէր գալիս: Միակ հույսս լրագրողի ոչ պրոֆեսիոնալիզմն էր, սխալ ինֆորմացիան: Նման դեպքեր լինում են չէ՞: Ցավոք սրտի, այս անգամ այդպես չեղավ: Ամեն ինչ իրական էր: Շատ եմ ցավում, ցավալի կորուստ էր ինձ համար: Հասմիկը միշտ կմնա իմ սրտում, իմ հիշողության մեջ, որպես դրական, ազնիվ մարդու կերպար:

Ռաֆայել Երանոսյան 

Հասմիկին ճանաչում եմ 2007 թվականից, երբ սկսեցի աշխատել «KARGIN» փրոդաքշնի հետ: Նրա մասին միայն լավը կարող եմ ասել:  Լավ մարդ, լավ ընկեր, պոզիտիվ, կենսուրախ, հումորով, շփվող ու գեղեցիկ անձնավորություն էր: Միշտ ժպիտը դեմքին էր: Հրաշալի մարդ, ով այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ: Շատ տաղանդավոր աղջիկ էր, ով կարողանում էր զգալ խաղընկերոջը, համոզել իր խաղով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին