Ադրբեջանցիներն այսօր հաքերային հարձակում են գործել՝ հայկական մի շարք լրատվամիջոցների ռուսերեն բաժիններում տեղադրելով լուսանկար և հաղորդագրություն, որն իբր տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրությունը տեղադրվել է ASEKOSE.am-ի, Tert.am-ի, nt.am-ի (բացառված չէ, որ կլինեն այլ կայքեր ևս) ռուսերեն բաժիններում: ASEKOSE.am-ն արդեն հարթել է խնդիրը:
Ի դեպ՝ իբր Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունն ադրբեջանական կայքերում չկա:
Հատկանշական է, որ սահմանային միջադեպերին զուգահեռ ադրբեջանցիներն ակտիվացել են նաև քարոզչական ճակատում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները զգուշացնում են հնարավոր այլ հարձակումների մասին: