▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Հայաստանի ներկայացուցիչը. ՀԱՊԿ-ն հաստատել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը հավանություն է տվել «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին՝ այն ուղարկվելով ՀԱՊԿ անդամ երկրների վավերացմանը, Rusarminfo-ին ասել է է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշման մեջ համաձայնեցվել է այն երկիրը, որի ներկայացուցիչը հանդիսանալու է կազմակերպության գլխավոր քարտուղար: Դա Հայաստանն է: Նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ընտրվելու է 3 տարով», - ասել է նա:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ որոշումը քննարկվելու է 2017 թվականի ապրիլին՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովում:

Զայնետդինովի խոսքով՝ եթե բոլորը հավանություն տան նախագծին, կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար։

«Հարցն այն մասին, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը, այդ հարցը պետք է ուղղել հայկական կողմին», - ընդգծել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին