«2021 թվականի մայիսից մինչև հիմա մենք ունեցել ենք երեք, այսպես ասած, խոշոր ներխուժում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, և երեք դեպքով էլ ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան: Երբ մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ նա Հայաստան էդպես էլ չի հասել, բացակայում է ՀԱՊԿ-ը Հայաստանից, դա է ողջ պրոբլեմը»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից: «Խոսակցութունները, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա, դուրս չի գա՝ սին են այնքանով, որ նախ պետք է Հայաստան գա, որ հետո դուրս գալու մասին խոսվի»,- եզրափակեց պատգամավորը: |
«ՀԱՊԿ-ը նախ պետք է Հայաստան գա, որ հետո դուրս գալու մասին խոսվի». Արուսյակ Ջուլհակյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet