▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը բարձր է համարում կոնֆլիկտային պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է պահանջվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը: «Արձանագրվում են Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու առանձին պետությունների փորձերը: Դրա համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային պոտենցիալը: Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն կունենա խաղաղ համաձայնագրի կնքումը: Արևմուտքը ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին»,- ասել է Սերդյուկովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին