Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությունը
Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար
Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար