▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանթսմանը տեղյակ չէ՞, թե Օսկանյանը գումարներն ինչ նպատակով է ծախսելու

 

HayNews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին գումար փոխանցած Հանթսմանը, որի փողերն էլ, ըստ քրեական գործի, յուրացվել էին Օսկանյանի կողմից, ԱՄՆ-ում հանդիպել է  հայտնի ամերիկահայ գործարարի հետ` բիզնես հարցեր քննարկելու համար: Խոսակցության ժամանակ անդրադառնալով հայտնի քրեական գործին`  նշել է, որ ինքն ընդհանրապես տեղեկացված չի եղել, թե այդ գումարներն Օսկանյանն ինչ նպատակով է ծախսելու: 


«Ինձ ասել են, որ նա իմ փողերով քաղաքական կարիերա է անում Հայաստանում»,-ամերիկահայ գործարարի փոխանցմամբ ասել է Հանթսմանն ու հավելել, որ հիմա ամեն ինչ անում է այդ պատմությանը վերջ տալու համար, սակայն այլևս «Սիվիլիթասին» կամ Օսկանյանին ոչ մի ցենտ չի տալու:


«Ես հիմա Հայաստանում փնտրում եմ բարեխիղճ մարդկանց` բարեգործական առաքելությունը շարունակելու համար»,-ասել է Հանթսմանը. փոխանցում է HayNews.am-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին