▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինից իմ հեռանալը մի՛ քաղաքականացրեք. Անի Զաքարյան

Հեռուստամեկնաբան Անի Զաքարյանն այլևս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում:

/filemanager/uploads/hanrayinic-im-heranaly-mi-qagh-n220363-1.jpg

«Թեև երեկ ողջ օրը տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում էջիս հետ, հրապարակումներս ու գրառումներս պարզապես կորչում էին, էջս ասես գոյություն չունենար, բայց կյանքը շարունակվում է: Եվ էդ կյանքն ապրելը կայանում է որոշումներ կայացնելու, ամեն անգամ մի քայլ առաջ գցելու պրոցեսի մեջ, հաղթելու կա՛մ պարտվելու, երջանիկ կա՛մ դժբախտ զգալու րոպեների մեջ.... Այս ամենը մեր կյանքի հետագիծն է թողնում... Մեր ապրած ամեն ակնթարթն էդ հետագծի մի մասնիկն է....

Ուրեմն՝ էնպիսին թող լինի ամեն մասնիկը, որ անգամ մտքով հետ նայելիս՝ լիանանք միայն....

Շնորհակալ եմ բոլորին՝ արձագանքների համար:

Միայն մեկ խնդրանք. Հանրայինից իմ հեռանալը ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ, ի սեր Աստծո: Ես ԴԵՌ քաղաքական գործիչ չեմ և առավել ևս՝ կուսակցական չեմ: Լավագույնն առջևում է»,- ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է հեռուստամեկնաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին