Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագրի մի զգալի հատված նվիրված էր ՀՀ -ում ընտանիք ինստիտուտի պահպանման ու դեմոգրաֆիկ խնդիրների հաղթահարման շուրջ մտահոգությունների ու ելքերի մասին զրույցին:
Առաջին անգամ ուրախացա, որ ինչ-որ կարևոր թեմայի շուրջ զրույց է ու չփոխեցի հեռուստաալիքը: Բայց կարճ տևեց ուրախությունս, երբ ընկերներիցս մեկը պատմեց, որ հենց այս հեռուսատալիքը, որը ՀՀ քաղաքացիներիս գումարներով է լցնում իր բյուջեն, ապագա քաղաքացիների մեջ ընտանիք գաղափարի հանդեպ լուրջ խեղումների ու դեմոգրաֆիկ ճգնաժամի խորացման պատճառ է իր հեռուստասերիալով:
Թիվ մեկ պաշտոնական հեռուստաընկերության հեռուստասերիալում քարոզվում է ընտանիք ինստիտուտի խայտառակ մոդել ու դա էլ քիչ է, հերոսներից 4-ը համասեռամոլներ են: Հանդուրժող-հանդուրժող, հասկացանք, բայց պրոպագանդա՞ն որն է: Հասկացանք հումանիստ են, ժողովրդավար, բայց ինչու ենք մոռանում, որ «մեկի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը», ինչո՞ւ են պրոպագանդում. սրանո՞վ եք կանխելու դեմոգրաֆիկ խնդիրները, թե՞ ավելի եք զարկ տալու դեմոգրաֆիկ ճգնաժամին:
Համասեռամոլության քարոզը ստեղծվել է ժողովրդագրական գերաճ ունեցող երկրներում աճի տեմպերը կանխելու համար. Թե՞ ձեզ թվում է, որ 3 միլիոնի փոխարեն 3 միլիարդ եք...
Ու կրկին, հիշեցնենք մեր պետական այրերին, որ մեկ-մեկ մտածեն մեր ապագայի մասին, թե չէ դատարկ պետության մեջ, «ավերակաց վրա» ինչպե՞ս են կառավարելու, իշխելու ու ապրելու. ո՞ւմ փողերով...