▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինը հեռուստադիտողին կաբելային հեռուստատեսությունն է հիշեցրել

Asekose.am-ի ընթերցողներից մեկն այսօր զանգահարել էր մեզ ու իր վրդովմունքն էր արտահայտում Հանրային հեռուստաընկերության աշխատանքի կապակցությամբ` նշելով, որ այն, ինչ կատարվում է Հանրային հեռուստաընկերության եթերում իրեն հիշեցնում է մոտ քսան տարի առաջ եղած ու անմիջապես վերացած կաբելային հեռուստաընկերությունը, երբ վերջիններս միայն ֆիլմեր էին ցուցադրում, իսկ դրանք ընդմիջում էին գովազդներով:

-Կինոներից էլ գոհ կլինեինք, եթե նորմալ ցուցադրեին,-բողոքում է հեռուստադիտողն, ում զայրացրել է այսօր առավոտյան Հանրայինի եթերում կատարվածը: Նա դիտել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը. որի կեսից այն «կտրել են» ու սկսել մեկ այլ ֆիլմ` «Երեք ընկեր» վերնագրով. «Գրեթե այսպես էր կաբելային հեռուստաընկերություններում. Ի դեպ, «Երեք ընկեր»-ն էլ բավականին երկար ընդհատվեց «Երկու աստղով»: Դրանից հետո նյարդերս տեղի տվեցին ու անջատեցի հեռուստացույցը», -նշեց մեզ զանգահարողը:

-Ասացեք խնդրեմ, Հանրային կամ Առաջին անվանվող որևէ այլ հեռուստաընկերությունում որևէ այլ երկրում նման բան հնարավո՞ր է,- հարցնում է հեռուստադիտողը,ում խոսքը ներկայացնում ենք առանց կրճատման ու առանց մեկնաբանության:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին