▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային մեղադրողը դատարանում հարձակվե՞լ է Տիգրան Առաքելյանի վրա

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր միջադեպ է տեղի ունեցել՝ , երբ ընթանում էր Տիգրան Առաքելյանին վերաբերող դատական նիստը։ 

Asekose.am-ի տեղեկություններով, հանրային մեղադրողը հարձակվել է ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի վրա։ 

Դեպքի մասին զրուցեցինք Առաքելյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, ով փոխանցեց հետևյալը․ 

«Դատական նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը միջնորդություն է ներկայացրել, որ ցանկություն ունի բացարկ հայտնել հանրային մեղադրողների նկատմամբ։ Դատարանը խնդրեց միջնորդությունը գրավոր ներկայացնել և  15 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո Տիգրանը սկսեց գրավոր ձևակերպել իր միջնորդությունը։ Այդ ընթացքում մենք  դրսում էինք, իսկ երբ ընդմիջման 13-րդ րոպեին վերադարձա դատական նիստերի դահլիճ, տեսա, որ հանրային մեղադրողներից մեկը դուրս է եկել իրեն հատկացված տարածքից  և փորձ է անում մոտենալ Տիգրան Առաքելյանին»,-ասաց փաստաբան Հովիկ Արսենյանն ու հավելեց․ «Դատական կարգադրիչներն այնտեղ էին և կանգնել էին Տիգրան Առաքելյանի և հանրային մեղադրողի արանքում։ Իսկ եղել է հետևյալը՝ Ընդմիջման ժամանակ Տիգրան Առաքելյանը   դիմել է հանրային մեղադրող Հարությունյանին, նա էլ պատասխանել է․« Ի՞նչ ա , արա, պարտավոր չեմ հետդ խոսեմ»։ Դրանից հետո սկսված  լեզվակռվի ժամանակ  հանրային մեղադրողի ագրեսիվությունը բոլորի մոտ էլ տհաճություն է առաջացրել»։

«Տպավորություն առաջացավ , որ նոր կոչումներ ստացած հանրային մեղադրողներին էթիկայի կանոնները լավ չեն բացատրել։ Եթե չեն ուզում ամբաստանյալի հարցին պատասխանել, չի նշանակում, որ պետք է «արա»-յով  արձագանքեն ու ագրեսիվ պահվածք ունենան։ Տիգրան Առաքելյանի մեղմ, կուլտուրական տակտիկային ու հարցին  հանրային մեղադրողի այդպիսի ագրեսիվ արձագանքն խիստ անընդունելի ու դատապարտելի է»,- եզրափակեց փաստաբան Հովիկ Արսենյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին