▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեն ընկալվել է որպես միջոց՝ գործող նախագահի համար իշխանության մնալու. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը այցելել է Հայաստան դեկտեմբերի 4-ից 7-ը՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: ԵԽԽՎ պատվիրակությունն արդյունքում եզրակացություն է հրապարակել, որում ասվում է.

Քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25 տոկոսանոց քվորումը:

Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը, որը կազմել է ընդհանուր բնակչության շուրջ 50% – ը, արտացոլում է այն փաստը, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով եւ ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ:

Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տեւել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, եւ պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի  ներկայացված նախորդ հանձնարարականներում:

Ընտրացուցակների անճշտությունը, որոնք պարունակել են շատ մարդկանց անուններ, ովքեր մշտապես բնակվում են արտերկրում: Կան նույնիսկ մահացածների անուններ, ինչը հանգեցրեց պնդումներին, որ այդ անունով  մի քանի անգամ քվեարկություն է տեղի ունեցել:

պնդումները խոշորչափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշման դեպքերը;

Լրատվական դաշտում պայմանների անհավասարության պատճառով քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու և մոտիվացնելու համար։

վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից

պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում։

Շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար ։

Հայաստանում գտնվելու ժամանակ պատվիրակությունը նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։

Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս  Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին