Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մինչ քվեարկությունը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են և որոշել կողմ քվեարկել: Նա նաև հայտնեց, որ ոչ իշխանական ուժերի հետ առաջարկներ կներկայացնեն: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն այս անգամ. ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նույն տեսակետն արտահայտեց: Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց կողմ 100, ձեռնպահ 10 ձայներով:
100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որի համահեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:
ԲՀԿ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, սակայն դեռ առաջարկներ կներկայացնեն: ՕԵԿ-ը հայտարարեց, որ ձեռնպահ է, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ լավ հասկանում են՝ ինչի համար են այս փոփոխությունները, հիմա ձեռնպահ կլինեն, առաջիկայում կներկայացնեն առաջարկներ, իսկ աշխատանքային խմբում պարզ կլինի՝ ինչպիսին կլինի իրենց դիրքորոշումը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ իրենք պատրաստ են ստանալ բոլորի առաջարկները եւ անցկացնել համատեղ քննարկում. «Ըմբռնումով մոտենալով հանդերձ, կարծում եմ, արդյունավետ կաշխատենք»:
Միակ դեմը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր:
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների հարցը, որի համահեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:
Մինչ քվեարկությունը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են, որոշել են կողմ քվեարկել, սակայն դեռ առաջարկներ կներկայացնեն: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ իրենք այս անգամ ձեռնպահ կքվեարկեն, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ լավ հասկանում են, թե ինչի համար են այս փոփոխությունները, հիմա ձեռնպահ կլինեն, առաջիկայում կներկայացնեն առաջարկներ, իսկ աշխատանքային խմբում պարզ կլինի՝ ինչպիսին կլինի իրենց դիրքորոշումը:
Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայներով:
Ի դեպ, միակ դեմ քվեարկողը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյան էր: