ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Эхо Москвы»ին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը» : Ասել է Շավարշ Քոչարյանը ռադիոկայանին տված իր հարցազրույցում:
Փոխարտգործնախարարը պարզաբանել է նաև ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու որոշումը:
Անդրադառնալով ռուս լրագրողի մեկ այլ հարցադրմանը, թե ինչու չի կարելի ճանաչել ԼՂ անկախությունը, հատկապես այսպիսի լարված իրավիճակում, ԱԳ փոխնախարարը նկատել է, որ կարելի է ճանաչել, սակայն Հայաստանն առաջնորդվում է այլ մոտեցումներով:
«Կա բանակցային ձևաչափ, որը հենված է այսպես կոչված` Մադրիդյան փաստաթղթի վրա, որի դրույթները բացահայտվել են համանախագահող երեք երկրների նախագահների կողմից: Դրանք ենթադրում են փոխզիջումներ: Մի կողմից` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլոր երկրները, այդ թվում` Ադրբեջանը:
Աղբյուրը՝ a1plus.am