▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության առանձին հատվածներում այս օրերին ձյուն կգա

Հոկտեմբեր ամիսը թեև մայիսից հետո ամենախոնավ ամիսն է, սակայն այս տարի հոկտեմբերին տեղումները նորմայից պակաս կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով.

«Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերին: Մասնավորապես հոկտեմբերի 4-6-ը` պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ տարածքում կնկատվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի:

Հանրապետության առանձին հատվածներում այս օրերին ձյուն կգա, իսկ Երեւանում ջերմաստիճանը չի գերազանցի 14-15 աստիճանը: Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը, սակայն, տաք կլինի, ջերմաստիճանը կրկին կբարձրանա»:

Գ. Սուրենյանը նշեց, որ հատկապես գյուղատնտեսները հոկտեմբերի 7-ին պետք է ավելի ուշադիր լինեն, քանի որ հողի մակարդակի ջերմաստիճանը կարող է հասնել 0-ի:

«Ընդհանուր առմամբ, այս պահին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով»,- եզրափակեց Գագիկ Սուրենյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին