▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել. «Ժողովուրդ»

«Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններից հետո իշխող Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել, թե ինչու ձախողեցին։ Եվ կոնկրետ շրջանակներում արդեն որոշվել է, որ այդ կուսակցության քարոզչության պատասխանատուները պետք Է փոխվեն։ Նշենք, որ վերջին երկու տարիներին ՀՀԿ-ի քարոզչությունը «տնօրինում» են այդ կուսակցության, այսպես կոչված, հնաբնակների վստահությունը վայելող երիտհանրապետականները։ Այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ քարոզչության համար հատկացված գումարները նրանք, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսել։ Ավելին՝իշխանական լրատվամիջոցները ՀՀԿ-ի թեկնածուներից (օրինակ՝Վանաձորի թեկնածուի թիմից) գումարներ են պահանջել՝ հարցազրույցներ տեղադրելու համար։ Լուրջ կասկածներ կան, որ եթե պատասխանատուները չփոխվեն, ապա նրանք կտապալեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որի ժամանակ արդեն հարյուրավոր միլիոն դրամներ կհատկացվեն քարոզչության համար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին