▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականը մեղավոր չէ. Շարմազանով

«ԿԸՀ-ի դերն ընտրական գործընթացներում շատ մեծ է, և ես հեռու եմ այն մտքից, որ ՀՀ քաղաքական ուժերն ընդհանրապես իդեալական են, բայց պետք է փաստեմ, որ վերջին տարիներին ընտրական գործընթացներում առաջընթաց է նկատվել, և սրա մեջ իր դերն ունի նաև Ազգային ժողովի, ԿԸՀ-ի ու հենց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դերը»,-այսօր Ազգային ժողովում ԿԸՀ անդամների թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմաանովը: Նա հիշեցրեց, որ ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության են եկել Ընտրական օրենսգիրքը բարելավելու գործում համագործակցելու համար, ինչը հենց առաջընթաց է:

ԿԸՀ-ի վերաբերյալ նա ասաց, որ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը դրական արդյունքների է հասել, իսկ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ լավագույն ու ամենաօբյեկտիվ գնահատականը տվել է միջազգային հանրությունը՝ վերջին բոլոր ընտրությունները ազատ ու ժողովրդավարական որակելով: ՀՀԿ խոսնակը կոչ արեց բոլոր գործընկերներին կողմ քվեարկել հանձնաժողովի այս կազմին, որն ավելի մեծ վստահություն է հաստատում հանձնաժողովի մոտ:

«Այս դահլիճում չէին կարող չհնչել տարբեր գնահատականներ 2 պատճառով, համար 1՝ սա քաղաքական մարմին է, և բնականաբար, քաղաքական գործիչների մոտ մեծ է գայթակղությունը ցանկացած հարց բերել քաղաքական դաշտ, և երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններն են, որոնք դեռ թարմ են, և սա նորմալ առիթ է, որ քաղաքական գործիչներն այս ամբիոնից դիմեն իրենց օպոնոնտներին, ընտրողներին ու չընտրողներին»,-ասաց նա: ՀՀԿ խոսնակն հիշեց, որ որոշ ընդդիմադիրներ զարմանում են, թե ինչու են ձայն տալիս միայն ՀՀԿ-ին, ապա ընդգծեց՝ միայն իշխող կուսակցությանը չեն ձայն տալիս:

ԱԺ փոխնախագահը նաև խորհուրդ տվեց ուրիշներին չպիտակավորել, այլ խնդիրներն ամեն մեկն իր մեջ փնտրի:

Տեսանյութը` a1plus.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին