▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետական երկու նախարարները լքել են զբաղեցրած պաշտոնները

Հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Հանրապետական երրորդ նախարար Գիլա Ագուլաշվիլին լքում է կուսակցությունը և հետևաբար այս պահին շարունակում է մնալ Շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ երկու նախարարների հրաժարականի հարցով մոտակա օրերին կդիմեն վարչապետին:

скачанные файлы (2)Խիդաշելին պաշտոնը կլքի ԱՄՆ այցելելուց հետո: Նախարարի պաշտոնում շահարկվում է, այս պահին Պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիի թեկնածությունը, նրա հետ խորհրադակցություն է վարում անձամբ վարչապետը: Կախիշվիլիի թեկնածությունը քննարկվել է նաև Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով տվել է իր համաձայնությունը: Վերջնական որոշում, սակայն դեռևս չի կայացվել:

скачанные файлы (3)Ըստ «Front News» լրատվականի,  վերջերս Կախիշվիլին մի քանի անգամ հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլիի հետ, քննարկել իր ապագա պաշտոնի հարցը: Նախկինում Կախիշվիլին աշխատել է պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կարզմակերպությունում, 2015-ից նշանակվել Պրոբացիայի նախարար:

aliq.ge

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին