Լևոն Տեր Պետրոսյանը ըստ Էության 2008-ից հետո չի փոխվել և իր գծի մեջ է(չնայած, որ մի քանի տարի մեծացել է) ու առանձնահատուկ բաներ չասաց ու ոչինչով աչքի չընկավ, ոչ էլ էս ախշարհը Էբոլայից փրկելու թեզն առաջարկեց:
Գագիկ Ծառուկյանի երեկվա ասուլիսն ավելի ուշագրավ էր քան այս համապետական հանրահավաքի ժամանակ նրա հնչեցրած մտքերը, նա էլ ISIS-ից ձերբազատվելու ձևը չասաց:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարար լուռ մնար նրա խոսքերն արդեն անգիր գիտենք, նա էլ Բերմունդյան եռանկյունու գաղտնիքը չբացահայտեց:
Ամփոփելով այս հանրահավաքը կասեմ , որ այնտեղ ոչինչ չասացին ու ավելի լավ է նույն եռանդով նրանք գան ու Հայաստանի Ազգային Հավաքականին վաղը երկրպագեն, գոնե ըտեղ օգուտ կտան:
Հ.Գ. Հանրահավաքների հերթական սեզոնը համարում եմ բացված, հանրահավաքից հանրահավաք դուք կլսեք նույն բանը, 2-րդ հանրահավաքից հետո մարդիկ գնալով կպակասեն, վերջին հանրահավաքում մի քիչ հրմշտոց կլինի ու այսքանով կավարտվի 2014-2015 հանրահավաքների նոր հավաքածուն:
Էդգար Խաչատրյան