▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաքը «շեղվե՞լ» է

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եռյակի ներսում առկա հակասությունների մասին հարցին ի պատասխան պնդել է՝ կան շեղումներ։ Հակոբյանն ասել է, որ մինչև հանրահավաքը երեք քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն է եղել չանդրադառնալ արտաքին քաղաքական հարցերին։
«Միասնական հարթակը այն տեղը չէր, որտեղ պետք էր դեբատներ ծավալել այդ բազամահազար մարդկանց մոտ քաղաքական շեշտադրումների հետ կապված։ Ընդհանրապես պետք է ասել, որ որոշ շեղումներ, խախտումներ եղան մեր պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է նա։
Տեղին է նկատել, որ պարոն Հակոբյանի ասած ՙՙշեղումն՚՚ առաջինը թույլ է տվել հենց ՙՙԺառանգություն՚՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առաջինը խոսելով արտաքին քաղաքականության մասին:
Այստեղ, սակայն, երկու ուշագրավ հանգամանք կա:
Առաջինն այն է, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել այդ պայմանավորվածություններից: Եթե այո, ապա ինչո՞ւ է շեղվել դրանցից, եթե՝ ոչ, ապա կարելի՞ է պնդել, որ ՙՙԺառանգության՚՚ խորհրդարանական խմբակցությունն այնքան էլ կապ չունի համանուն կուսակցության հետ, մանավանդ, որ Եռյակի գծի դեմ հայտարարություններ են անում նաև կուսակցության անդամներ Զարուհի Փաստանջյանը, Անահիտ Բախշյանը, ՙՙԺառանգության՚՚ հետ տակավին ասոցացվող Ստյոպա Սաֆարյանը:
Երկրորդ հարցը շատ ավելի բովանդակային է:
Նույնիսկ համապատասխան կրթություն չունեցող անձի համար ակնհայտ է, որ ներքին ու արտքին քաղաքական օրակարգերը դիտարկվում են մեկ համակարգի մեջ. դրանք հնարավոր չէ տարանջատել:
Եթե Եռյակն իշխանափոխության հայտ է ներկայացնում, ինչպե՞ս է հնարավոր շրջանցել արտաքին քաղաքական օրակարգն ու այն օրը, երբ Սերժ Սարգսյանը ստորագորում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը:
Սրանք հարցեր են, որոնք, անշունշտ, պատասխաններ են պահանջում՝ առանց, որոնց այնքան էլ արժանահավատ չեն հնչում Եռյակի միասնականության ու իշխանափոխության հասնելու մասին կարգախոսային պնդումները:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին