▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանում խախտվել են հողերը

ԷկոԼուր-ը գրում է. Հանքարդյունաբերության պատճառով Հայաստանում խախտվել են հողերը 8000 հա տարածքում: Եւս 1500 հա հողեր գտնվում են պոչամբարների տակ: Կուտակվել է մոտ 1 միլիարդ տոննա հանքարդյունաբերական թափոն: Այս մասին նշված է  « Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության մեջ, որի հեղինակներն են  Ռ.Ս Մովսեյանը եւ Հ.Ի. Մովսիսյանը, Երեւանի պետական համալսարանի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման եւ հետախուզման ամբիոն:

«Նշենք, որ ամենից վտանգավորը համարվում են պոչամբարներում կուտակումները, հետո հանքաքարի լցակույտերը եւ մետալուգիական խարամները»,- նշված է աշխատության մեջ:

Ամենավտանգավորը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերն են: Հեղինակների համաձայն` դրանք պատկանում են ամնավտանգավորների դասին, քանի որ տեխնոլոգիական գործընթացում ցիանիդ են օգտագործում: Վտանգավորության դասով հաջորդ վտանգավորները կապարացինկային,  պղնձային եւ պղնձամոլիբդենային ֆաբրիկաների պոչերն են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին