▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարևոր է գալ ընդհանուր հայտարարի.Անն Բրասեր

 

«Փաստինֆո»-ն գրում է.«100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շատ կարևոր են անցյալը հիշելու տեսանկյունից: Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարևոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»,- այսօր Երևանում կայացած  ճեպազրույցում հայտարարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը:
 
Նա նշեց, թե չափազանց կարևոր է, որպեսզի ԵԽԽՎ-ում, որը բաղկացած է 47 երկրների խորհրդարանների պատվիրակներից, տիրի փոխադարձ հարգանք, որպեսզի համատեղ պայքարեն ատելության և անհանդուրժողականության դեմ՝ ընդգծելով. «Սա է իմ ուղերձը»:
 
Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ Համաշխարհային առաջին պատերազմից հետո մեր նախնիներին հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո մեր նախնիները՝ ի խուսափումն այն վայրագությունների կրկնության, որոնք նացիստական ռեժիմն էր իրականացրել, ստեղծեցին մարդու իրավունքների գերակայության և ժողովրդավարության վրա խարխսված՝ Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունը: 
 
«Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց կանխարգելել այն լուրջ հակամարտություները, որ տեղի ունեցան մեր մայրցամաքում, բայց պետք է անցյալից դասեր քաղել»,-ասաց նա:

«Փաստինֆո»-ն գրում է.«100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շատ կարևոր են անցյալը հիշելու տեսանկյունից: Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարևոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»,- այսօր Երևանում կայացած  ճեպազրույցում հայտարարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը: Նա նշեց, թե չափազանց կարևոր է, որպեսզի ԵԽԽՎ-ում, որը բաղկացած է 47 երկրների խորհրդարանների պատվիրակներից, տիրի փոխադարձ հարգանք, որպեսզի համատեղ պայքարեն ատելության և անհանդուրժողականության դեմ՝ ընդգծելով. «Սա է իմ ուղերձը»: Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ Համաշխարհային առաջին պատերազմից հետո մեր նախնիներին հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո մեր նախնիները՝ ի խուսափումն այն վայրագությունների կրկնության, որոնք նացիստական ռեժիմն էր իրականացրել, ստեղծեցին մարդու իրավունքների գերակայության և ժողովրդավարության վրա խարխսված՝ Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունը:  «Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց կանխարգելել այն լուրջ հակամարտություները, որ տեղի ունեցան մեր մայրցամաքում, բայց պետք է անցյալից դասեր քաղել»,-ասաց նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին