▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգիստ թողեք Յուրի Վարդանյանին

Չեմ հասկանում, թե այս ինչ ալիք է Յուրի Վարդանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակելու առնչությամբ բարձրացել: Ընդ որում, ինչն է ծիծաղելի, անխղճաբար քլնգում են նրա նախարարական գործունեությունը: Ինչի՞...

Վարդանյանը գուցե լավագույն նախարարը չէր Սպորտի ու Երիտասարդության նախարարությունում, բայց վատագույնն էլ չի, իսկ եթե հաշվի առնենք, որ ինքը արդեն մի քանի ամիս է, էլ նախ նախարար չէ, առավել քան տարօրինակ է կարդալ քլնգոցները նրա հասցեին: «Ընկածին» խփելը պատվաբեր բան չէ ոչ մեկի համար, բայց ոնց հասկանում եմ, սա հակավարդանյանական ալիքը ԲՀԿ-ից է գալիս, ուստի ուզում եմ նեցուկ լինել Յուրի Վարդանյանին:

Հասկանում եմ, որ ԲՀԿ-ի ու դրա մանկլավիկը դարձած ՀԱԿ-ի համար աններելի էր, որ Վարդանյանը փորձում էր կարգուկանոն մտցնել Սպորտի ոլորտում, որտեղ ինչ որ անհասականալի երկիշխանություն է ու մի հատ սպորցմեն-բարերար արդեն ինչ որ կրոնական կուլտ ա ձևավորել իր անձի շուրջ, բայց մի՞թե դա սխալ էր: Առավել ևս, եթե հիշենք Օլիմպիադայում «սպորցմեն-բարերարի» կադրերի գրանցած խայտառակ ձախողումները...

Բայց սա էլ մի կողմ. եթե խոսում ենք դեսպան լինելու մասին, ապա Վարդանյանն ըստ իս ավելի քան արժանի է դեսպան նշանակվելուն: Նա լեգենդ է՝ անկախ նրանից, թե ինչ արդյունավետություն ունեցավ նախարարի կարգավիճակում ու պետք չէ պղծել նրա հեղինակությունը: Անգամ թմրանյութերի գործով ձերբակալված որդու պատմության մեջ նա չկորցրեց իր արժանապատվությունը և ուզում եմ նրա մոլի քննադատներին հիշեցնել, որ ասենք ի տարբերություն Լիցկայի, հանցանք գործած իր որդուն չազատեց՝ օգտագործելով իր կապերն ու ռեսուրսները, չնայած որ, չեմ կարծում, որ ինքը չուներ դրանք, իսկ որդու արածն էլ թեև թիստ դատապարտելի բան էր, բայց Լիցկի տղու նման մարդասպանության հարց չէր...

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին