▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների, մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը։ Օգտվելով առիթից քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին ու ծառայություններին, որոնք օպերատիվ կերպով արձագանքել են ստեղծված իրավիճակին և կենտրոնացնելով անհրաժեշտ ուժերը, արդյունավետորեն կանոնակարգել են աշխատանքները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին