▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանձնարարություններ ունեն, իսկ աղետի դեպքում ինքնաթիռներով թողնելու են երկիրը»». Գայդան՝ ՀՀ իշխանությունների մասին

Ռուսաստանի Դաշնությունն այս պահին Ուկրաինայում պատերազմի մեջ է ընդհանրական Արևմուտքի հետ, և Հարավային Կովկասը չունի Մոսկվայի համար այնպիսի առաջնահերթություն, ինչպես այդ տարածաշրջանը։

Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ նշեց պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Ֆյոդոր Գայդան։

Ըստ փորձագետի՝ վերոնշյալը չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է դուրս գալ Հարավային Կովկասից կամ թողնել Հայաստանը, սակայն Երևանում էլ պետք է հասկանան, որ «ժամանակները ամենևին էլ հեշտ չեն»։ «Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք մտածում են, թե հիմնական դաշնակից փոխելով, կարող են ապահովել ՀՀ անվտանգությունը, սխալվում են։
Արևմուտքի միակ նպատակը տարածաշրջանում արյունոտ քաոս ստեղծելն է, որն ուղղված է լինելու Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Չեմ բացառում, որ այդ մարդիկ գումար են ստանում, կոնկրետ հանձնարարություններ ունեն, իսկ աղետի դեպքում ինքնաթիռներով թողնելու են երկիրը»,- հավելել է նա։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին