▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանցակից լռության արձագանքը»․ Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ներկայացրել է իր հեղինակային հերթական ֆիլմը, որը կրում է «Հանցակից լռության արձագանքը» անվանումը։

Ֆիլմում ներկայացված են մի կողմից իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններ Թուրքիայի հետ բարեկամանալու, «թշնամի» եզրույթը կասկածի տակ դնելու հայտարարություններին, մյուս կողմից ներկայացվում են 1915 թվականի ականատեսների վկայություններն այն մասին, թե ինչպես են վարվել թուրքերը հայերի նկատմամբ։

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան հրապարակմանը կից արել է հետևյալ գրառումը․

«1915-ից մինչև 2020 թվականը ներառյալ թուրքը հայ է սպանել:

Դա ապացուցման կարիք չի ունեցել և չունի ամբողջ աշխարհում, որտեղ մարդիկ իրենց համարում են հոմոսապիենս:

Սակայն մեր երկրում կա «Իմ քայլը դեպի Թուրքիա» դաշինք, որի ուսապարկ գելխեղդները թուրքից առավել են ուրանում այն, ինչ եղել է մեզ հետ մեկ դար առաջ՝ Օսմանյան կայսրությունում, ինչ եղել է մեզ հետ 30 տարի առաջ՝ Սումգայիթում ու Բաքվում և ինչ եղավ մեզ հետ կես տարի առաջ՝ Արցախում ու Հայաստանում:

Թուրքը նույն թուրքն է: Ու որպեսզի մենք էլ մնանք նույն հայը՝ նայեք ու դաջեք այս վկայությունները ձեր գլխում և ձեր սրտի մեջ:

Մեր մահը ցանկացողի դիմաց դուռը կբացի միայն թուրքի գործակալը:

Հիշում եմ եվ պահանջում»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին