ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդումը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմելով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց.«Եթե Ձեր փոխարեն մեկ ուրիշն այստեղ նստած լիներ, կարող էր արմագեդոն տեղի ունենալ: Մեր երկրում կա արդարության դեֆիցիտի խնդիր: Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացին դժգոհ է դատական համակարգից: Ես չեմ հավատում անձի փրկչային առաքելությանը: Մեր երկրում կա արտոնյալների մի խավ, որը վեր է ցանկացած օրենքից: Ձեր բոլոր բարի մտադրությունները հօդս են ցնդելու, քանի որ երկրում կան մարդիկ, ովքեր կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել: Պետք է փոխել մեկ բան.օրենքից վեր, անձեռնմխելի մարդիկ չպետք է լինեն, հանցագործը պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե որ կաստային է պատկանում»: