▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգ Թուրքիայում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից:

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:

«Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:

Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի տանը հանդես է եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համերգով:

Հենց այս համերգի ժամանակ էլ տեղի է ունեցել «Հայաստան» երգի պրեմիերան (երաժշտությունը` Արսեն Գրիգորյանի, խոսք` Ավետ Բարսեղյանի): 

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Անահիտ Մադոյանի խոսքով` 2004 թվականին Էջմիածին քաղաքում հիմնադրված «Վաղարշապատ» երգի պարի թատրոնը շարունակում է հիմնադրման օրվանից իր առջև դրված կարևոր առաքելության իրագործումը, այն է՝ հայ մշակույթի պահպանում և ներկայացում, Սփյուռքի հետ ակտիվ համագործակցություն:

Ի սկզբանե բարեգործական և ամբողջովին անվճար հիմունքներով գործող կենտրոնն այսօր ունի մեծաթիվ սաներ, ովքեր սովորում են ժողովրդական, էստրադային, հոգևոր երգեր, պար, բեմական խոսք և այլն:

Նրանք մասնակցում են հայոց հոգևոր մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին, բացի այս համերգներով հանդես են գալիս և հայ մշակույթը ներկայացնում են տարբեր երկրներում սփյուռքի մեր հանդիսատեսի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին