▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համբույրի այբուբենը

Newmag.am-ը գրում է, որ համբույրի մասին մարդկանց մեծ մասն առաջին պատկերացումները կազմում է ֆիլմերից, գրքերից, գովազդային հոլովակներից: Համբույրի այբուբենը յուրացնելու համար կօգնեն մեր խորհուրդները:

Եվ այսպես`

1. Համբույրի համար գրավիչ շնչառություն

Սա միայն գովազդային կարգախոս չէ: Այս գործում շնչառությունը, իրոք, կարևոր է: Ցանկալի լինելու համար հետևե՛ք ատամների մաքրությանը: Սնվելուց հետո ջրով ողողե՛ք բերանը և, ամենակարևորը, մաքրե՛ք նաև լեզուն: Երբ այն ազատվի բակտերիաներից, շնչառությունը, իսկապես, ավելի թարմ կդառնա:

    2. Զգոնություն

Եթե ցանկանում եք վարպետության հասնել համբույրի արվեստում, սովորե՛ք զգոն լինել զուգընկերոջ արձագանքների հանդեպ: Եթե նա ձանձրացող տեսք ունի, վախեցած է, ուրեմն Ձեզ չի հաջողվել գրավել նրան: Եթե նա կարմրում է, քրտնում, ժպտում կամ ճչում հաճույքից, ուրեմն Դուք հասել եք ցանկալիին: Պետք է սովորել գրքի պես կարդալ զուգընկերոջ զգացմունքերը:

    3.Հեռավորությունը կարևոր է

Ձեզ կարող է թվալ, թե գտնվում եք շփման ինտիմ տարածքում, մինչդեռ զուգընկերոջ համար դա ընդամենն ընկերական շփման տարածք է: Երբեք մի՛ փորձեք համբուրել աղջկան, եթե նա գտնվում է այնքան հեռու, որ չեք կարող ափով դիպչել նրան:

 Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին