«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որ նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվում է ստորագրել ռեկտորի ընտրության՝ դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արձանագրությունը։ Թե ինչ պատճառով է դեռևս հոգաբարձուների խորհդի նախագահ համարվող Մաթևոսյանը նման գործելաոճ ընտրել, թերևս միայն իշխող քաղաքական ուժին կարող է հայտնի լինել։ Փաստն այն է, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը 12 կողմ ձայներով ընտրվել է, իսկ ռեկտորի ընտրության նիստը վարել ու նախագահել է հենց Մաթևոսյանը։ Այժմ, սակայն, հրաժարվում է ստորագրել մի բան, ինչն իր նախագահությամբ է տեղի ունեցել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման նախորդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 11-ին, ապա չի բացառվում՝ իշխանությունները Մաթևոսյանի այս քայլով ցանկանում են քաոս մտցնել բուհի կառավարման հարցում։ Ինչը, սակայն, իրավական որևէ հիմք ունենալ չի կարող, քանզի կա ընտրված ռեկտոր և դա փաստող տեսագրություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում