▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազգային հանրահավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Սա պայքար է անկախ քաղաքական հայացքներից ու սոցիալական դրությունից: Միացեք 
Եվ այսպես: Հուլիսի 18-ին, ժամը 18:00, Ազատության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այո համազգային, քանի որ խնդիրը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ սոցիալական դրությունից: Յուրաքանչյուր մարդ պետք է հաշվի առնի հետևյալը՝ հոսանքի գնի թանկացումը իր հետևից շղթայաբար թանկացնելու է նախևառաջ առաջին անհրաժեշտության ապրանքների և բազմաթիվ ծառայությունների գները: Դա ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ուղղակի անթույլատրելի է: Դա արտագաղթի նոր ալիք է բերելու, դա տնտեսական նոր անկման է բերելու: Անարդյունավետ կառավարման պատճառով առաջացած 18 մլրդ ճեղքվածը չպետք է սպառողի գրպանի հաշվին փակվի: 
Ուրեմն, բոլորս, կրկնում եմ, անկախ քաղաքական հայացքներից, անկախ սոցիալական դրությունից, այդ օրը պետք է այնտեղ լինենք ու պայքարենք՝ թույլ չտալով օգոստոսի մեկից հոսանքի թանկացումը: Հասարակական ճնշումը պետք է ստիպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մեծ հաշվով իշխանություններին վերանայել որոշումը:
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, հուլիսի 18-ին միացեք մեր պայքարին, քանի որ միայն միասնաբար կարող ենք հաղթել:

Արթուր Միասակյան  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին