▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը. «մեղավորը» Լենա Նազարյանն է.«Իրատես»

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, լսել վերջիններիս կարծիքները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, սպասվելիք զարգացումների, իրականացվելիք քայլերի առնչությամբ, անչափ զարմացած են մնացել «Ելքի» ներկայացուցիչ Լենա Նազարյանի այն դիտարկումից, թե «իրենք ճնշումներ են գործադրել» դեռեւս գործող իշխանության վրա (ըստ ամենայնի, նկատի ունենալով նաեւ ՀՀԿ-ականների տների, բակերի շրջափակումները), որպեսզի ՀՀԿ-ն ոչ միայն թողնի իշխանությունը, այլեւ քվեարկի իրենց օգտին։

Հանդիպման մասնակիցներից մեկի հավաստմամբ` համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը, եւ վերոնշյալ «ճնշման դրույթները» նույնպես, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն Հայաստան ժամանած հյուրերի զեկույցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին