Այսօր մամուլում հրապարակում է եղել, թե «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։
Որպես «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ սա բացարձակ սուտ է, և ընդհանրապես բացառվում է, որ որևէ անձի նկատմամբ «Համախմբում» կուսակցությունը նման գործելաոճ որդեգրի։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան