▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համատարած «քլնգոց ա»... Սիլվա Հակոբյանի հայրը` քննադատողներին

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ իր ֆեսյբուքյան էջում լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ՝ «Պատրաստվում եմ ձեր դատին հանձնել նոր երգ և տեսահոլովակ։ Հույս ունեմ, որ այն ձեզ շատ դուր կգա»: Երգչուհու նոր աշխատանքի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեցինք Սիլվա Հակոբյանի պրոդյուսեր-հայրիկի հետ, ով մեզ հետ զրույցում նոր տեսահոլովակի հետ կապված որոշ տեղեկություններ և անդրադարձավ նաև Սիլվա Հակոբյանին քննադատողներին:

Սիլվայի հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի, խոսքերով նախատեսվելիք տեսահոլովակը առաջիկա մեկ ամսում կներկայացվի հանրության դատին. «Ճիշտն ասած, այն երգը, որի հիման վրա տեսահոլովակ շուտով կնկարահանվի, դեռ գործիքավորման փուլում է: Միտքը շատ արագ հղացավ՝ գրեթե երկու օրվա ընթացքում, Սիլվան ասաց՝ պապ արդեն ֆեյսբուքյան էջումս գրում եմ, որ տեսահոլովակ է լինելու, ես էլ ասացի, գրի, որ պատասխանատվությունից ելնելով ավելի պարտավորված ակտիվորեն աշխատենք: Թե ո՞վ կլինի տեսահոլովակի ռեժիսորը և որտե՞ղ կկայանա նկարահանումները, դեռ չգիտենք, միայն պարզ է երգի ընտրությունը, անունն էլ դեռ հստակ չի որոշվել, միայն կնշեմ, որ լինելու է ռիթմիկ, պարային գեղեցիկ երգ, բայց ոչ 6/8 չափի»,- նշեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:

Անդրադառնալով Սիլվայի անվան շուրջ պտտվող բամբասանքներին, երգչուհու հայրն ասաց. «Վերջին շրջանում անընդհատ քննարկվում է, թե Սիլվա Հակոբյանը բարձր վարձատրվող երգչուհի է, այո, դա այդպես է, բայց մենք մեր վաստակած գումարները ծախսում ենք պարբերաբար նոր տեսահոլովակներ ներկայացնելով, իսկ ովքեր չգիտեն տեսահոլովակների ընդհանուր արժողությունը, ապա ասեմ, որ մեկ տեսահոլովակ նկարահանելու համար հարկավոր է ամենաքիչը 10.000-15.000 ԱՄՆ դոլար և որպեսզի միշտ պահանջարկ ունենա երգիչը, ապա   յուրաքանչուր 3-ից 4 ամիսը մեկ պետք է նոր տեսահոլովակ նկարահանել: Այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են երգիչների պահանջած բարձր գներից, թող բացատրեն, թե ինչպե՞ս կարելի է աշխատել և նկարահանել տեսահոլովակներ, առանց գումարի: Բայց, առհասարկ, ամեն մեկը հայտնի ժողովրդական ասացվածքին համաձայն ոտքը իր վերմակի երկարությամբ է մեկնում: Այսօր ողջ աշխարհում երգիչները շատ մեծ գումարներ են վաստակում, յուրաքանչյուր երկիր իր արտիստին տալիս է այնքան հնարավորություններ, ինչքան կարող է: Առհասարակ յուրքանչյուր արտիստ վարձատրվում է այնքան, որքանին նա արժանի է, եթե մի արտիստ աշխատելով որևէ ակումբում ստանում է X գումար և ավելիին չի ձգտում, ուրեմն նա այդքանով բավարարվում է, բայց կան արտիստներ էլ, ովքեր անընդհատ աշխատելով ձգտում են ավելիին և հասնում են դրան»,- նշեց նա և միաժամանակ նկատեց, որ կան բացառություններ, որի արդյունքում շատ տաղանդավոր արտիստներ հենց ֆինանսական խնդիրներից ելնելով չեն կարողանում գործել:

Անդրադառնալով Սիլվա Հակոբյանի երգացանկին և այս թեմայով անընդհատ շրջանառվող քննադատություններին, որ նա ավելի շատ ռրգում է 6/8 ձևաչափում՝ երգչուհու հայրը շեշտեց. «Սիլվան ամեն ոճի մեջ էլ երգում է, Սիլվան երգում է և մեղմ կատարումներ և կոմերցիոն երգեր, բայց չգիտես ինչու բոլորը տեսնում են Սիլվայի միայն 6/8-ային կատարումները և սկսում են քննադատել:

Սիլվա Հակոբյանի հայրը հավելեց, «Այսօր համատարած «քլնգոց ա», բայց աշխարհը դրա վրա կառուցված չէ: Ես շատ կցանկանամ, որ սերը միմյանց նկատմամբ ավելի շատանա ու փոխվի ամեն բան դեպի լավն ու բարին. այս ամենը կանցնի, կգնա, բայց չարությունը կմնա»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին