Wedding.am-ը գրում է, որ տարածված կարծիք կա այն մասին, որ շոու-բիզնեսը փչացնում է մարդկային բարձր արժեքները և ստիպում մոռանալ բարոյականության ու պատվի մասին:
Բայց, որքան էլ զարմանալի է, Հոլիվուդում կան աստղեր, ովքեր որոշել են հավատարիմ մնալ «ավանդույթներին» և պահել իրենց կուսությունը մինչև հարսանեկան առաջին գիշերը:
Ներկայացնում ենք Elle-ի անդրադարձը՝ համաշխարհային աստղերի մասին, ովքեր կորցրել են իրենց կուսությունն ամուսնությունից հետո:
Ադրիանա Լիմա
Առաջին հերոսը Victoria's Secret-ի գեղեցկուհի հրեշտակ Ադրիանա Ալիման է, ով հաճախ էր իր հարցազրույցներում նշում, որ իրեն պահում է միակ և անկրկնելի տղամարդու համար, ում նա իսկապես կսիրի: Այս գայթակղիչ գեղեցկուհին ամուսնացավ 2009 թվականին՝ «կյանքի կոչելով» այդքան սպասված պահը:
Սելին Դիոն
Սելին Դիոնը պահպանեց կուսությունը մինչև 2004 թվականը, որից հետո ամուսնացավ իր մենեջեր Ռենե Անջելիլի հետ: Նշենք, որ երգչուհին Ռենեի հետ հանդիպում էր ութ տարի, և հենց ընկերոջ խորհրդով էլ Սելինը սպասել էր մինչև ամուսնանան:
Ջեսիկա Սիմփսոն
Ջեսիկա Սիմփսոնը պահպանեց կուսությունը մինչև 2002 թվականը, այնուհետև ամուսնացավ Նիք Լեչիի հետ: Ավելի ուշ Ջեսիկան հայտարարեց. «Մինչ ամուսնությունն ինձ անաղարտ պահելը, թերևս, այն հազվադեպ որոշումներից է, որի համար ես իսկապես հպարտանում եմ»:
Դակոտա Ֆենինգ
Ամերիկացի մոդել և դերասանուհի Դակոտա Ֆենինգը իր մայրիկին խոսք էր տվել չքնել ոչ մեկի հետ մինչ 18 տարեկան դառնալը, հիմա գեղցկուհին արդեն 20 տարեկան է, բայց դեռ իր «հարստությունը» կորցնելու ցանկություն չունի:
Բեյոնսե
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ բացելով հետևյալ գաղտնիքը. «Ես 13 տարեկանից ընկեր եմ ունեցել, որի հետ շփվել եմ հինգ տարի, բայց մեր միջև սեռական կապ չի եղել: Իմ կյանքում եղել է մեկ տղամարդ՝ Ջեյը, որի հետ էլ ես ամուսնացել եմ:
Քերի Անդերվուդ
Հավատարիմ քրիստոնյա երգչուհի Քերի Անդերվուդը նույնպես սպասեց իր առաջին ամուսնական գիշերվան: Երգչուհին ամուսնացավ 34-ամյա հոկեյիստ Մայք Ֆիշերի, ում էլ հենց ամուսնության գիշերը նվիրեց իր «հարստությունը»: