▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համարյա աննկատ անցան երկու ՄԵԾ հայի հոբելյանները»․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Օրերս համարյա աննկատ անցան երկու ՄԵԾ հայի` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի և Պարույր Սևակի 100-ամյա հոբելյանները:
Աննկատ, որովհետև որևէ պետական միջոցառում, որևէ հաղորդում, հարգանքի տուրքի որևէ` քիչ, թե շատ արտահայտություն չեղավ պետությունը ներկայացնող թափառաշրջիկ ծաղրածուների կողմից:
Իսկ պատճառը մեկն է, ու շատ պարզ`
և Սևակը, և Ռաֆայել Ղազարյանը եղել են մեծություն, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, և որ սրանց համար ամենասարսափելինա` Արցախի ու Արևմտյան Հայաստանի պահանջատեր:
Քչերը գիտեն, որ Ռաֆայել Ղազարյանն ու Պարույր Սևակն եղել են մտերիմ ընկերներ և գաղափարակիցներ:
Ավելի քչերը գիտեն, որ Արցախի հարցն առաջին անգամ 60-ականներին հենց նրանք են բարձրացրել փոքրիկ խմբով ` Ռաֆայել Ղազարյան, Պարույր Սևակ, նկարիչ Սարգիս Մուրադյան, լեզվաբան Վարագ Առաքելյան:
Սարգիս Մուրադյանի արխիվից ներկայացվող փաստաթուղթն Արցախի հարցով առաջին պաշտոնական դիմումի սևագրությունն է ՍՍՀՄ ղեկավարությանը, կազմված Սարգիս Մուրադյանի կամ Ռաֆայել Ղազարյանի (կամ միասին) կողմից:
Ուղղումներն ու ճշգրտումներն արված են Պարույր Սևակի ձեռքով:
Պետությունը (կամ իրեն պետության հետ նույնականացնող խմբավորումը) խուսափում է հիշատակել ազգի իրական մեծերին, որովհետև նրանց մասին հիշատակելիս չեն կարող շրջանցել Արցախի վերամիավորման և պահանջատիրության հարցերում այս 2 հսկաների ավանդը:
Որովհետև դա ոչ թե նրանց կենսագրությունում մի փոքր էպիզոդ էր (ստորագրեցին ինչ որ մեկի կազմած մի դիմում, ու մոռացան), այլ նրանց կյանքի ու գոյատևման հիմնական նպատակը:
Նրանց տասնամյակների ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, վտանգավոր (ՍՍՀՄ 60-70-80 ական թվականներ) աննկուն, համառ, ինքնազոհ աշխատանքը...
Փառք էն ազգին, որ Ռաֆայել Ղազարյան ու Պարույր Սևակ է ծնել:
Ազգի սերուցք, Պատիվ, Խիղճ, Բարոյականություն...
Իրական Էլիտա, որոնց մասին հիշատակելը «հայաստանյան» ալիևյան սահմանադրությունից առաջ անթույլատրելի է մոլագար քայլիչների տերերի կողմից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին