▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարձակություն ունեցեք դուրս գալ մարդկանց մոտ. Նարինե Աբգարյանը՝ իշխանությանը

 

Ռուսաստանի ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայաստանի քաղաքական իրադարձություններին՝ գրել է.

«Երևանում ցույցերի վեցերորդ օրն է։ Իշխանությունների հանցավոր լռության վեցերորդ օրը։

Պրն. նախագահ, պրն. վարչապետ, ձեր լռությունն ամրապնդում է ցուցարարների ինքնավստահությունը ճշմարտացի լինելու հարցում։

Համարձակություն ունեցեք դուրս գալ մարդկանց մոտ,  խոսել նրանց հետ, լսել նրանց և համապատասխան հետեւություններ անել՝ այդպիսով ապացուցելով  ձեր քաղաքական կարողությունը։

Հայաստանն արժանի է ավելի լավ կյանքի։ Այն արժանի չէ պատերազմի, նվաստացած կախվածության։ Նրա համար չենք հազարավոր տարիներ շարունակ պնդել մեր ինքնությունը, որպեսզի այսօր մնանք աղքատության և անօրինության մեջ։ Սրա համար չենք արյան գնով պատերազմել մեր անկախության համար, որպեսզի այսօր սփռվենք աշխարհով մեկ։ Հայաստանը հասարակ մարդկանց հասարակ երկիր է, ովքեր երազում են ապրել իրենց հողում և գործել հանուն պետության բարեկեցության։ Այնպես արեք, որ դա հնարավոր լինի։ Արժանի եղեք Հայաստանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին