armtimes.com-ը գրում է, որ երեկ իշխանական կուլիսներում համառ լուրեր էին շրջում, թե մոտ ապագայում վարչապետ Աբրահամյանն ու կառավարությունը հրաժարական են տալու: Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին:
«Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի արած այդ հայտարարությունը կարող է ենթադրել գործող կառավարության հրաժարականը:
Բայց դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից, նա նման դեպքերից հետո կտրուկ փոփոխություններ չի անում, որոշ ժամանակ դադար է վերցնում, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկում:
Տվյալ դեպքում նույնպես կարելի է ենթադրել, որ «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո նա միանգամից դժվար թե փոփոխությունների գնա: Մեր տեղեկություններով, սակայն, նա մտադիր էր կառավարությունում փոփոխություններ անել դեռեւս գարնանը, բայց ապրիլյան պատերազմը կանխեց այն: Եվ չի բացառվում, որ Սարգսյանը հիմա իրագործի իր գարնանային ցանկությունը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում