▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաներումով փորձել են ազատ արձակել անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում. բանը հասել է «վերևներին»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո՝ արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց «Համաներման մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դատախազի հրամանն իր նախապատմությունն ունի: Իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելին՝ գործընթացը հասել է «վերեւներ», որից հետո կանխվել: Ուստի հետագա նման դրսեւորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրաման ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են՝ հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունն ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը եւ արդյունավետությունը բարձրացնելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին