«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, համաներում, այնուամենայնիվ, հայտարարվելու է։
Ավելին, այդ մասին որոշման տեքստն արդեն պատրաստ է, բայց այն դեռ Ազգային ժողով չի ուղարկվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն կքննարկվի մինչեւ տարեվերջ:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր զրույցում չհերքեց, որ այս տարի համաներում կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում