▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համանախագահող երկրները միասնական դիրքորոշում ցուցաբերեցին ԼՂ հարցում. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է  անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

«Ինչպես մենք հայտարարել ենք նաև տարածաշրջան կատարած այցի ժամանակ, համանախագահող երկրներն ու համանախագահները միասնական դիրքորոշում են ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության հարցում»:

Ուորլիքն այդպես է մեկնաբանել այն, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համեմատ ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերել ԼՂ-ում վերջին լարվածության կանխման հարցում:

Ամերիկացի համանախագահի խոսքով՝ համանախագահող երկրներն ու միջնորդները կողմերին կոչ են արել միջոցներ ընդունել հրադադարի ռեժիմի պահպանման ու խաղաղության համաձայնագրի մասին բանակցություններն անհապաղ սկսելու ուղղությամբ. «Այդ ուղերձների ուժեղացման համար մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ, պատրաստ ենք ամեն կերպ օգնել նրանց՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի»:

artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին