▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում. «Ժամանակ»

«ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, որը, ըստ ԴԱՀԿ-ի, հանդիսանում է գրավի առարկա: Համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 35 մլն դրամ՝ մոտ 48 մլն դոլար:

«Ժամանակի» տեղեկություններով` համալիրի աճուրդի պատմությունը ֆինանսական սկանդալ է բացահայտում: Ինչպես հայտնի է, Մարզահամերգային համալիրը 2005 թվականին վաճառվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին:

Նախկինում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից 2009թ. կառավարությունը 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք-շինությունները: Ընկերությունը չի կարողանում ժամանակին մարել վարկը, եւ ստեղծված իրավիճակի պատճառով բավական երկար ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որեւէ պատասխանատվություն չէր կրում:

20 մլն դոլար պետական վարկի խնդիրը լուծելու համար որոշվում է համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելով մարել նախկին բանկային պարտավորությունները` այն պայմանով, որ համալիրի ի պահ հանձնված 75% բաժնետոմսերը վերադարձվեն Մարզահամերգային համալիրին: Այս վարկի մարումը եւս ձգձգվում է:

Ուշագրավն այն է, որ համալիրին տրամադրված բյուջետային վարկը բյուջեում չի երեւում: ՀՀ բյուջեի մասին օրենքում պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի ցանկում ներառված չէ վերոհիշյալ վարկը ինչպես 2012թ., այնպես էլ 2013թ.: Որոշ տեղեկություններով՝ աճուրդի միջոցով փորձ է արվում օրինականացնել ապօրինի գործարքը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին