▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Համացանցում է հայտնվել «Դասարանցիները» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմում դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, որը, ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված է լինում: Օրեր անց գալիս է նոր դասղեկ՝ երիտասարդ տղամարդ, որը, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են արագ ու հետաքրքիր զարգանալ և ունենալ անսպասելի հանգուցալուծում:

Հավելենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ռեժիսոր, դերասան, «Դասարանցիները»  սցենարի հեղինակ Տիգրան Նալչաջյանը նշել էր, որ չնայած անվանմանը՝  ֆիլմը միայն պատանիների համար չէ նախատեսված.

 «Դասարանցիները» ֆիլմը դպրոցական բարձր տարիքի աշակերտների մասին է և հիմնական թիրախային խումբը, գուցե, կարելի է համարել հենց դպրոցականներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ սա իր ժանրով մանկական ֆիլմ չէ: Այն 12+ է և նախատեսված է բոլորի համար: Կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր: Այնպես որ հանդիսատեսի համար կապահովվի զգացմունքների և զգացողությունների բազմազանություն: Ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է»:

Հավելենք, որ Հավելենք, որ «Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:

««Դասարանցիները» ֆիլմը մարտի 5-ից կլինի մեծ էկրաններին։

Կարդացեք նաև՝ Պատանիների մասին, բայց ոչ մանկական... «Դասարանցիները» ֆիլմի մանրամասների և դերասանների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին