Heat.ru-ն գրում է,որ համացանցի 17-ամյա աստղ, ճանաչված բլոգեր, ռուսական շոու-բիզնեսի ամենահաջողված պատանիներից մեկը` ռուսական Ջասթին Բիբերը, (Իգնատ Քերիմովը) ծեծի է ենթարկվել և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում:Որոշ տվյալներով, նրան ծեծի է ենթարկել Իտալիայի 24-ամյա մի քաղաքացի: Ոստիկանությունը միջադեպի մանրամասներն է ճշտում:
Պատանու մայրը` Օքսանա Քերիմովան, «Вконтакте» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Տղաս շատ ծանր վիճակում է: Վերակենդանացման բաժանմունքում ենք»:
Բլոգերին ծեծելու մասին լուրը դարձել է համացանցում ամենաքննարկվող թեման: Կարծիքները տարբեր են. մի մասը հավատում է այս դժբախտությունը, իսկ մյուս մասը կարծում, որ այն հորինված պատմություն է եւ սեւ PR: