Esyem.am-ը գրելով, որ մի քանի ամիս առաջ իր տեսանյութերով համացանցը ցնցած 16-ամյա բլոգեր Անժելա Մկրտչյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցից էլ ոմանք ենթադրել էին, թե Անժելան նշանվել է, նշում է, որ տարածված լուրերի մասին խոսել է Անժելայի հետ ու պարզել, որ լուսանկարներն իր ու մտերիմ տղաներից մեկի կատակի արդյունքն են:
Հարցին՝ իսկ ընկեր ունի՞, 16-ամյա բլոգերը պատասխանել է. «Այս պահին ընկեր չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Բացի այդ, դեռ չեմ էլ հանդիպել այն անձնավորությանը, ում հետ կցանկանամ սիրտս կիսել: Մի բան եմ հասկացել. չեմ կարող «լեզու գտնել» հայ տղաների հետ և, կուզեմ, ընտրյալս իտալացի կամ իսպանացի լինի»:
Առավել մանրամասն` այստեղ