Արդեն տեղեկացրել ենք, որ ավելի քան մեկ տարվա ադրբեջանական գերությունից հետո Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք: Նա Երևան է ժամանել Մոսկվայից` տարանցիկ թռիչքով, իսկ մինչ այդ, ինչպես արդեն հայտվել էր, գտնվում է ՄԱԿ-ի փախստականների ճամբարում:
Արդեն Երևանում` «Զվարթնոց» օդանավակայանում Հակոբ Ինջիղուլյանը լրագրողներին պատմել է հետևյալը.
«Ինձ ծեծել են ու ասել են, որ մեր ասածով չանես ու չշարժվես, էն չոբանի օրը կընկնես...սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները, այդ թվում Կարմիր Խաչի այցելություններից առաջ, ճնշումների ներքո էին, կանչում էին ու ասում, թե ինչ պետք է խոսեմ: Նամակներիս բովանդակությունն էլ էին իրենք ասում, թե ինչ պետք է գրեմ»:
Tert.am-ի տեսանյութերում ներկայացված է, թե ինչպես է Հակոբը ժամանումից հետո առաջին անգամ տեսնում հարազատներին և ծնողներին: