▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյանը պատրաստվում Է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին.«Հրապարակ»

«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում Է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ թե որ կուսակցության կազմում, առայժմ իր համար չի հստակեցրել։ Հակոբյանը, որը դադարեցրել Է անդամակցությունը ՀՀԿ-ին, այժմ իր թիմի հետ զբաղվում Է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ՝ մոնիտորինգ Է անում, թե քաղաքական ուժերից, որն ինչ չափով Է վայելում հասարակության վստահությունը։ «Օրական այցելում ենք մարզի տարբեր համայնքներում ապրող շուրջ 200-300 մեր հայրենակիցների, մեր կողմից կազմված հարցերից բաղկացած հարցաթերթիկով հարցնում նրանց կարծիքն այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ, գրի ենք առնում, ձայնագրում ենք եւ վերլուծում արդյունքները»,–ասաց պրն. Հակոբյանը։ Հարցումները, հավանաբար, կավարտվեն մինչեւ նոյեմբերի վերջը։ Այդ ժամանակ, ամփոփելով հարցման արդյունքները, հասարակական վստահության մեծ ցուցիչ ունեցող քաղաքական այս կամ այն ուժի հետ Էլ կմասնակցի գալիք ընտրություններին։ «Միանշանակ Է, որ մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին»,–ասաց Հակոբյանը, նա այս անգամ դիտորդի կարգավիճակում չի հետեւելու ընտրական գործընթացներին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին