Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ հակերները հրապարակել էին հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսի, Քայլի Կուոկոյի և մոդել Քեյթ Ապտոնի մերկ լուսանկարները:
Նմանատիպ սկանդալը չի շրջանցել նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Տվյալ դեպքում` հակերների կիզակետում հայտնվել են ազգությամբ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Ինչ են անում տղամարդիկ 2»-ի ֆիլմի դերասանները: Համացանցում մասնավորապես հայտնվել են «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Տատյանա Կոտովայի, Նատալյա Ռուդովայի, Թաիր Մամեդովի, Լենա Բերկովայի և Ռոման Յունուսովի լուսանկարները:
Հիշեցնենք, որ «Ինչ են անում տղամարդիկ 2» տեսարաններից մեկում նկարահանվել է նաև հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը, սակայն այն դեռ էկրաններին չի հայտնվել, ինչից էլ կարող ենք ենթադրել, որ ռուս աստղերի լուսանկարների տարածումը գուցե լավ մտածված PR քայլ է: