▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառուսից՝ ռուսամետ. Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաները» զարմացնում են նույնիսկ իշխանության ներկայացուցիչներին

 

 

«Հրապարակ» թերթը գրում է.

 

 

 

 

 

 

 

«Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»:

Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր և կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է:

Երեկ, ի դեպ Երևան է ժամանել Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին